Ռուս խաղաղապահներն Արցախի Հանրապետության 27 դիտակետերում պլանային համալիր վարժանք են անցկացրել
Արցախում ռուս խաղաղապահներն ընթացիկ մարտական պատրաստականության շրջանակում անցկացրել են համապարփակ վարժանքներ 27 դիտակետերում հնարավոր խախտումները կանխելու և անվտանգությունն ապահովելու համար: ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ վարժանքների ընթացքում անձնակազմը մշակել է սադրիչ գործողությունները կանխելու, դիտակետի վրա հարձակումը հետ մղելու վերաբերյալ խնդիրների կատարումը:
Տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ ազդանշան ստանալով՝ խաղաղապահները հնարավորինս արագ քայլեր են ձեռնարկեցին տեղակայման վայրից դուրս գալու և նախապես վերազինված դիրքերում պաշտպանական դիրքեր զբաղեցնելու ուղղությամբ: Պաշտպանությունն ամրապնդելու համար ներգրավվել են BTR-82A զրահափոխադրիչների հերթապահ ստորաբաժանումները:
Խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական բժիշկներն էլ իրենց հերթին մշակել են առաջին օգնության տրամադրման և պայմանական վիրավորված զինվորի տարհանման մեխանիզմները:
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Անցակետ» ամրություններով, որոնք նախատեսված են զինծառայողներին փոքր տրամաչափի զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև շրջակա տարածքի բազմակողմանի դիտարկումներ իրականացնելու համար:
Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ ատասխանատվության գոտում իրավիճակի մոնիթորինգից բացի, ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերի անձնակազմը պարբերաբար մարտական պատրաստության դասընթացներ և վարժանքներ է իրականացնում:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները «Խաղաղության դասեր» են անցկացրել Արցախի կրթական հաստատություններում
- Ռուս խաղաղապահներն Արցախի 300 դպրոցականների խմելու ջուր են հասցրել
- Ռուս խաղաղապահներն Արցախում օգնում են լուծել խմելու ջրի ընդհատումների հետ կապված խնդիրները
- Ռուս խաղաղապահներն Արցախում մարդասիրական և բուժօգնություն են ցուցաբերել բռնագաղթած ավելի քան 6,500 քաղաքացու
- Ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 60 ուխտավորների անվտանգ այցելությունը Ամարասի վանական համալիր
- Ռուս խաղաղապահներն ապահովում են աշխատանքի անվտանգությունը՝ Արցախի հեռավոր շրջաններում բջջային կապի և ինտերնետի վերականգնման համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան