ԱՀԿ -ն կասեցրել է Sputnik V-ի հաստատումը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում ռուսական Sputnik V կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հաստատումը կասեցվել է՝ մինչև կրկին չստուգվի Sputnik V արտադրող ձեռնարկությունը։ Այս մասին հայտարարել է Պանամերիկյան առողջապահական կազմակերպության ղեկավարի տեղակալ Ժարբաս Բարբոսան, գրում է Ամերիկայի Ձայնը։
Ըստ նրա՝ պատվաստանյութ արտադրողները պետք է հաստատեն, որ պատվաստանյութեր արտադրող ձեռնարկությունը համապատասխանում են արտադրության լավ չափանիշներին: Արտակարգ օգտագործման Sputnik V պատվաստանյութի հաստատման գործընթացը կասեցվել է, քանի որ Sputnik V արտադրող ձեռնարկություններից մեկում ստուգման ընթացքում բացահայտվել է, որ պատվաստանյութի արտադրությունը չի համապատասխանում արտադրության որոշակի չափանիշներին, հայտնել է Բարբոսան:
Պանամերիկյան առողջապահական կազմակերպությունը միջազգային գործակալություն է ամերիկյան մայրցամաքում, որը չունի դեղեր հաստատելու լիազորություններ, բայց գործում է որպես ԱՀԿ-ի տարածաշրջանային մարմին:
Հունիսի կեսերին ԱՀԿ փորձագիտական խումբը խախտումներ է հայտնաբերել Ուֆայի Sputnik V արտադրող ձեռնարկությունում: Խնդիրը կապված էր շրջակա միջավայրի պահպանության և արտանետումների մոնիտորինգի հետ: Այլ ձեռնարկությունների վերաբերյալ փորձագետները մեկնաբանություններ չունեին: ԱՀԿ-ն մտահոգություն հայտնեց վերոհիշյալ ձեռնարկությունում արտադրության և որակի վերահսկման գործընթացներում հայտնաբերված մի շարք խախտումների կապակցությամբ:
Տեսչական եզրակացություններն ուղարկվել են պատվաստանյութ արտադրողին, այն մշակողին և Ռուսաստանի կարգավորող մարմիններին: Sputnik V-ն արտադրվում է Ռուսաստանում՝ յոթ ձեռնարկությունների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան