«Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Անկախության օրվա առիթով պատգամավորներին պարգևավճարներ բաժանելը. Իշխան Սաղաթելյան
«Իշխանություններ ի վիճակի չեն սպասարկել Հայաստանի և հայ ժողովրդի շահերը և ստեղծված իրավիճակում հարցի լուծման փոխարեն հայտարարում են որ այդ տարածքներն ադրբեջանական են, որն ըստ մեզ պետական դավաճանության դասական օրինակ է»,-այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարահատվածում ստեղծված իրավիճակին:
Նա նաև տեղեկացրեց, որ այդ խնդրով խորհրդարանական ընդդիմության նախաձեռնաժ ԱԺ լսումներն այդպես էլ չեն կայացել իշխող մեծամասնության պատճառով:
Սաղաթելյանը նաև տեղեկացրեց, որ մի քանի րոպե առաջ, առանց իրենց իմացության, խորհրդարանի պատգամավորներին, այդ թվում և ընդդիմադիրներին, Անկախության օրվա առիթով տրվել են պարգևավճարներ և հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը դատապարտում է նման վարքագիծը։
«Մեզ համար դա անընդունելի է, և ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անունից մենք հայտարարում ենք, որ չենք վերցնի այդ փողերը։ Դա անընդունելի է և արժանի դատապարտման, հատկապես երբ երկրում հսկայական թվով սոցիալական խնդիրներ կան։ Մենք ավելի քան 10 հազար վիրավոր, հաշմանդամներ ունենք, և այս պայմաններում պետական պաշտոնատար անձինք, այդ թվում և պատգամավորները, շարունակում են պարգևավճարներ ստանալ»,- ասաց ԱԺ փոխնախագահը։
«Հայաստան» խմբակցության անդամն ասաց, որ բոլոր միջոցները կամ կվերադարձվեն պետական բյուջե, կամ կուղղվեն սահմանամերձ համայնքներին՝ այս կամ այն օրախնդիր ծրագիրը իրականացնելու համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան