Իրանը դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ
Ուրբաթ օրը Դուշանբեում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի մասնակիցները Իրանին ընդունեցին այս կազմակերպությունում որպես լիիրավ անդամ: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է իրանցի լրագրող Աբաս Ասլանին:
«Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի լիակատար մասնակցությունը հաստատվել է առաջնորդների կողմից Դուշանբեի գագաթնաժողովում»,- Twitter-ում գրել է Ասլանին:
Ըստ լրագրողի՝ Իրանի ԱԳՆ նոր ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ասել է, որ Իրանի անդամակցությունը ՇՀԿ-ին «էական ազդեցություն» կունենա Իրանի միջազգային և, մասնավորապես, տարածաշրջանային շփումների վրա:
«Այս ռազմավարական անդամակցությունը էական ազդեցություն կունենա իր հարևանների հետ Իրանի բազմակողմանի համագործակցության գործընթացի վրա՝ Ասիային ուղղված քաղաքականությանը համապատասխան»,- ասել է Աբդոլլահիանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին