Առաջին անգամ խորհրդարանական պատվիրակության մեջ ներգրավված չէ գոնե մեկ ընդդիմադիր պատգամավոր. Հայկ Մամիջանյան
«Պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այս շաբաթ իր ելույթում բացահայտեց, որ այն սկզբունքները (Մադրիդյան), որոնք ժամանակին Նիկոլ Փաշինյանն անվանում էր հակահայկական և վնասակար, կառավարության ծրագրի թեզերում առկա են և կատարվել է դրանց հայկական կողմի վերադարձ»,-խորհրդարանական ճեպազրույցի ժամին տեղեկացրեց «Պատիվ ունեմ» խմբկացության պատգամավոր Հայկ Մամիջանյանը և հավելեց, որ այն զարմանալի է, քանի որ բանակցային գործընթացի կորսված ժամանակն այլևս չի հաջողվի վերականգնել:
Նա պնդեց, որ չի հաջողվի վերականգնել նաև 2018 թվականին կորսված ժամանակը, երբ Նիկոլ Փաշինյանը սեփական կետից էր վերսկսում բանակցային գործընթացը, որի արդյունքում կորսվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուգի պայմանավորվածությունները, որոնք անկյունաքարային դերակատարություն էին ունեցել հակամարտության կարգավորման ընթացքում խաղաղության պահպանման մեջ:
Պատգամավորը նկատեց, որ այդ սկզբունքներին վերադարձ կատարվեց մեկ տարի անց՝ Զոհրաբ Մնացականյանի կողմից, որը նույնպես ժամանակի կորուստ էր:
Անդրադառանալով ՌԴ պետդումայի ընտրություններին դիտորդական առաքելության մեկնող ԱԺ պատգամավորների պատվիրակության ցուցակին՝ Մամիջանյանը նկատեց, որ այնտեղ չկա որևէ ընդդիմադիր պատգամավոր:
«ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնող անձն, հիմնվելով շատ ընդդիմադիր գործիչների, այդ թվում նաև իմ դեմ բացված շինծու քաղաքական, քրեական գործերի հետ կապված երկիրց բացակայելու արգելքի վրա, պարզապես ընդդիմադիր գործիչ չի ներառել պատվիրակության կազմում»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Մամիջանյանը տեղեկացրեց, որ օրեր առաջ դիմումի համաձայն քննչական մարմինն արտոնել էր իր ելքը ՀՀ սահմաններից՝ խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում կազմակերպված այցի համար, որից հետո ինքը վերադարձել է Հայաստան և հավելեց.« Իմ հիշողության մեջ առաջին անգամ խորհրդարանական պատվիրակության մեջ ներգրավված չէ գոնե մեկ ընդդիմադիր պատգամավոր»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան