Օլիգարխ պատգամավորի համար նախկինում տեքստեր գրողն այս պահին զբաղեցնում է ԱԺ նախագահի պաշտոնը. Հայկ Մամիջանյան
«Երբ այդ ամենը սկսվեց, մեր մոտ առաջինն այն միտքը ծագեց, որ այն օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի՝ հետագայում դատարանում սպասվելիք պարտությունը մեղմելուն էր ուղղված»,- Աժ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբկացության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով նախորդ օրը իշխանական քարոզչամեքենայի՝ ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի սանձազերծած արշավին, թե իբր նա Ապրիլյան պատերազմի հաջորդ օրը գտնվել է Բադեն-Բադեն քաղաքում և այցելել խաղատուն:
Մամիջանյանը հայտնեց, որ այդ կեղծ լուրը շատ արագ հերքվել է և պարզաբանվել, որ իրականում նախագահը մեկնել էր Գերմանիա, վայրէջք կատարել Բեռլինի ռազմական օդանավակայանում և հանդիպել Անգելա Մերկելի և այլ անձանց հետ, ինչը մեր երկրի շահերից էր բխում:
«Օլիգարխ պատգամավորի համար նախկինում տեքստեր գրող, դեղին մամուլով հերքումներ և նորություններ տպող անձնավորությունն այս պահին զբաղեցնում է ԱԺ նախագահի պաշտոնը և, հավանաբար այդ արշավով ժամանակ էր շահում, որպեսզի հիշյալ օլիգարխը հասցնի ներողության տեքստ պատրաստի, կամ հանձնարարի ինչ-որ մեկին այն պատրաստել, երբ որ նա դատարանում կեղծ տեղեկատվություն տարածելու համար պարտվի»,-հայտարարեց պատգամավորը և հիշեցրեց, որ Խաչատուր Սուքիասյանը Սերժ Սարգսյանին մեղադրել էր խաղատներում 100 մլն դոլար տարվելու մեջ, ինչի համար 3-րդ նախագահի փաստաբանները նրա դեմ դատական հայց էին ներկայացրել:
Նրա խոսքով՝ երբ ֆեյսբուքյան ֆեյքերից ավելի ֆեյք քաղաքագետները միացան Նախագահ Սերժ Սարգսյանի դեմ սանձազերծած արշավին, այն ժամանակ ինքը մտածել է, որ հանարպետության առաջ ծառացած սոցիալական, անվտանգային և գերիների խնդիրներից ուշադրությունը շեղելու նպատակ է այն հետապնդել, բայց երբ օրվա ավարտին արշավին են միացել նիկոլական քարոզչամեքենայի այնպիսի ականավոր ներկայացուցիչներ, ինչպիսիք են «Ազատություն» ռադիոկայանը և Հանրային հեռուստաընկերությունը, այն ժամանակ հիմնավոր կասկածներ են առաջացել, որ նախապատրաստվում է ինչ-որ հերթական հակահայկական, կապիտուլացիայի ևս մի փուլ ենթադրող փաստաթղթի ստորագրում կամ պայմանավորվածություն:
Մամիջանյանը փաստեց, որ ավելի ուշ՝ երեկոյան այդ մասին էքսկլյուզիվ հրապարակում եղավ, որում խոսվում էր խաղաղության պայմանագրի մասին, որը, ըստ պատգամավորի, բացի պատերազմից ոչինչ չի բերի մեր երկրին:
Ըստ պատգամավորի ներկայացման, հրապարակված նյութում ասվում է, որ պայմանագրի բանկցություններն ավարտված են, իսկ բողվանդակությանը կարելի է ծանոթանալ նյութում:
Պնդելով, որ այդ արշավի ճարտարապետը Սորոսից գումարներ վաստակող Դանիել Իոնիսյանն է՝ մամիջանյանը վերջինիս առաջարկեց հետաքննություն վարել և պարզել, թե ինչպե՞ս վարչապետի աթոռն զբաղեցնող անձը երկու գերշքեղ և գերթանկարժեք ամենաբարձր դասի «Մերսեդես» մակնիշի մեքենա գնեց իրեն սպասարկելու համար և Սերժ Սրագսյանի նախկին կառավարական առանձնատունը վերանորոգված չէ՞ր Փաշինյանի համար, որ ահռելի գումարներ ծախսվեցին դրա վերանորոգման համար:
Պատգամավորը նաև նկատեց, որ եթե Իոնիսյանը պետական միջոցների վատնման մեղադրանքով ՀՔԾ է դիմում, ապա թող դիմի նաև այն փաստով, որ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ Սյունիք էր մեկնում 40-50 ավտոմեքենաներով:
Նա պնդեց, որ Իոնիսյանն այն չի անի, քանի որ սպասարկում է Նիկոլ Փաշինյանի շահերը:
Հայկ Մամիջանյանը նաև տեղեկացրեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկել է խորհրդարանական քննիչ հանձաժողով ստեղծել, որը զբաղվելու է պատերազմի ժամանակ «Հայաստան» համահայկանա հիմնադրամին փոխանցած գումարների վատնման փաստով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին