Այնպիսի տպավորություն է, որ մենք լաբորատորիա ենք. Հարություն Հարությունյան
«Ցանկացած նորամուծություն շատ լավ է, եթե արվում է ի օգուտ կայացող պետության, ի օգուտ կայացող կազմակերպությունների»,-«Իրական սեփականատերերի թափանցիկությունը» թեմայով աշխատանքային քննարկմանն ասաց 5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը:
Հիշեցնենք, որ իրականացված օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ 2021թ.-ի սեպտեմբերի 1-ից սկսվել է լիցենզավորվող ընկերությունների կողմից իրական շահառուների հայտարարագիր ներկայացնելու գործընթացը։
Հարություն Հարությունյանը նշեց, որ քննարկման ժամանակ ասում են՝ միջազգային հանրությունը բարձր է գնահատել այս նախագիծը:
«Այնպիսի տպավորություն է, որ մենք լաբորատորիա ենք: Մեկ ասում եք՝ շատ զարգացած երկրներ չեն ընդունել, այդ դեպքում մենք ի՞նչ տեսակի երկիր ենք՝ զարգացա՞ծ ենք, զարգացո՞ղ ենք, երրորդ կարգի՞ են, չորրո՞րդ, մեր վրա փորձարկում են, որ հետո զարգացածներն ընդունե՞ն, թե՞ չընդունեն»,- հարցադրումներ արեց նա:
Հ. Հարությունյանի խոսքով, այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը միջազգային հանրության կամ զարգացող երկրների համար առաջընթաց է գրանցում, բայց իրական կյանքում խորը հետընթացի մեջ է:
5-րդ ալիքի գործադիր տնօրենն ասաց, որ դեմ չէ օրենքին, բայց կան կետեր, որտեղ ոնց ուզեն, այնպես կարող են անել ԶԼՄ-ների հետ:
«Կամ՝ ասում եք բարեփոխումները քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության շնորհիվ են իրականացվել։ Ում նկատի ունեք քաղհասարակություն ասելով, ովքե՞ր են դրանք, ինչո՞ւ իրենք պետք է այս տեսակի բաներով զբաղվեն, ո՞ւմ հետ են քննարկել նախագիծն ընդունելուց հետո:Ինձ որպես ԶԼՄ ներկայացուցչի, որևէ քննարկման չեն կանչել: Այդ ո՞ր ԶԼՄ-ներն են, որոնք քննարկել են այս հարցն ու դարձրել օրենքի նախագիծ:
Այս տեսակի մոտեցումն արդար չէ»,- ասաց Հ. Հարությունյանը:
Նա հետաքրքրվեց, պետռեգիստրում երևալո՞ւ են այն լրատվական կազմակերպությունները, որոնք իրենց ֆինանսավորումն ամբողջությամբ ստանում են արտասահմանյան կազմակերպություններից, ֆոնդերից:
«Կուզեմ հավասար պայմաններ լիենեն բոլորի համար, այլապես կստացվի օրենքը մահակ է Հայաստանում գորող և Հայաստանում ֆինանսավորվող լրատվամիջոցների գլխին»,- ասաց նա:
Քննարկման կազմակերպիչներից Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանն ասաց, որ օրենքը տարածվում է բոլոր լրատվամիջոցների վրա, պարտավոր են հայտարարագիր ներկայացնել իրական շահառուների վերահերյալ:
«Որևէ ընտրովի կիրառման հարց չի կարող լինել»,- նշեց Շուշան Դոյդոյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան