Մերկելի հետ բաց թողնված հանդիպման մասին Լեհաստանի նախագահն իմացել է լրագրողներից
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ասել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ իր չկայացած հանդիպման ամսաթվի մասին իմացել է հանդիպումից հետո լրագրողներից: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին պետության ղեկավարն ասել է Polska Times-ին տված հարցազրույցում:
Մերկելը Վարշավա է այցելել անցած շաբաթ՝ օգոստոսի 11-ին: Գերմանիայի կանցլերը պետք է հանդիպեր Լեհաստանի առաջնորդի հետ: Սակայն հանդիպման մեկնարկից կարճ ժամանակ անց գերմանական կողմին հայտնել են, որ կանցլերը չի տեղավորվում Լեհաստանի նախագահի ժամանակացույցի մեջ:
«Ես միայն կարող եմ զարմանք հայտնել, որ այս հանդիպումն այսպես է կազմակերպվել: Իրականում այնպես ստացվեց, որ Անգելա Մերկելի հետ հանդիպման ամսաթվի մասին տեղեկացանք լրատվամիջոցներից»,- պարզաբանել է Դուդան:
Լեհաստանի ղեկավարը ափսոսանք է հայտնել, որ այդ օրը չի կարողացել շփվել Մերկելի հետ, քանի որ նախորոք այլ միջոցառումներ էին նախատեսված:
«Պետության ղեկավարը երբեք այնտեղ չի եղել, և այս առումով, թե՛ համերաշխության, թե՛ այն օրերի հերոսների համար, շատ կարևոր էր, որ այս տոնը պատշաճ կերպով նշվեր»,- պարզաբանել է նախագահը:
Մինչ այդ, Մերկելի ժամանումից մի քանի օր առաջ լեհական ԶԼՄ-ները հայտնում էին, որ Դուդայի հետ հանդիպումը կարող է չկայանալ, քանի որ վերջինս պետք է մասնակցեր Կատովիցեի հիշատակի միջոցառումներին: Բեռլինում կայացած ճեպազրույցի ժամանակ Գերմանիայի նախարարների կաբինետի խոսնակ Շտեֆեն Զայբերտը բացատրել է, որ լեհական կողմը գերմանական կողմին տեղեկացրել էր նախագահ Դուդայի գրաֆիկի հետ կապված խնդիրների մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին