Այս բարեփոխումն ամբողջությամբ բերելու է բիզնես դաշտի մաքրմանը, լրատվական դաշտի վստահության բարձրացմանը. Շուշան Դոյդոյան
«Մենք հասել ենք նրան, որ Հայաստանը լիարժեքորեն ընդունել և կիրառում է իրական շահառուների թափանցիկությունն ապահովող օրենսդրությունը»,- «Իրական սեփականատերերի թափանցիկությունը» թեմայով աշխատանքային քննարկմանն ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։
Նրա գնահատմամբ, իրական սեփականատերերի թափանցիկությունը շատ հավակնոտ բարեփոխում էր, որը նախաձեռնել էր քաղաքացիական հասարակությունը կառավարության հետ համատեղ և հաջողությամբ իրականացրել է Բաց կառավարման գործընկերություն 2018-2020 ազգային ծրագրի շրջանակում։
Բաց կառավարման գործըներություն հայաստանյան Գործողությունների 4-րդ ծրագրում ներառված հանձնառությամբ ՀՀ կառավարությունը ստանձնել էր մշակել համապատասխան օրենսդրական փաթեթ և գործարկել իրական շահառուների հանրային ռեգիստր: Իրականացված օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ 2021թ.-ի սեպտեմբերի 1-ից սկսվել է լիցենզավորվող ընկերությունների կողմից իրական շահառուների հայտարարագիր ներկայացնելու գործընթացը։
Շ. Դոդյոյանն ընդգծեց, որ այդ բարեփոխումները քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության շնորհիվ են իրականացվել։
«Իրական սեփականատերերի թափանցիկության ապահովումը հզոր գործիք է քաղաքացիական հասարակության ձեռքին կանխելու և բացահայտելու կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև բարձրաձայնելու ոլորտում առկա խնդիրները՝ խթանելու հրապարակայնությունն ու հաշվետվողականությունը»,- նշեց Շ. Դոյդոյանը։
Նա ասաց, որ հանրային ռեգիստրում տեղ են գտնում լիցենզավորվող ընկերությունները տվյալները, ժամանակի ընթացքում նաև բիզնես ոլորտի բոլոր ընկերությունների իրական շահառուների տվյալները կլինեն։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահի խոսքով, բարեփոխումն ամբողջությամբ բերելու է բիզնես դաշտի մաքրմանը, լրատվական դաշտի վստահության բարձրացմանը, քանի որ քաղաքացին արդեն հասկանում է, թե կոնկրետ այդ լրատվամիջոցը, բիզնեսը ով է ֆինանսավորում, հեշտ է լինում ընտրություն կատարել՝ որ բովանդակությունն է ուզում կարդել, որը՝ ոչ։
«Ամբողջ աշխարհում քաղաքացին իրավունք ունի իմանալ լրատվամիջոցների, բիզնեսի սեփականատրերին, բարեփոխումը նվիրված է այդ թափանցիկությանն ու հաշվետվողականությանը»,- ասաց Շ.Դոյդոյանը։
Այսօրվա միջոցառման նպատակն է ներկայացնել իրական սեփականատերերի թափանցիկության ոլորտը կարգավորող նոր ընդունված իրավական դրույթները, մասնավոր ընկերություններին, մեդիաներին ներկայացնել օրենսդրությամբ նախատեսվող պարտավորությունները, դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում առաջ եկող վարչական և քրեական պատասխանատվություն սահմանող նորմերը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան