
Քանյե Ուեսթը նոր տեսահոլովակում թռել է դեպի իր հանգուցյալ մայրիկը
Ռեփեր Քանյե Ուեսթը թողարկել է «Donda» վերջին ալբոմի «24» երգի տեսահոլովակը: Տեսանյութը ստեղծվել է ձայնասկավառակի վերջին ներկայացման կադրերից, որը տեղի է ունեցել օգոստոսի վերջին Չիկագոյում: Այդ մասին գրում է «Գազետա ռու»-ն:
Տեսահոլովակի մեջ Ուեսթը՝ կապված է աննկատ մալուխին, բարձրանում է համերգի վայրի գմբեթը՝ անցնելով իր հանգուցյալ մոր՝ Դոնդայի տեսաէֆեկտի մոտով և «թռչելով» նույնիսկ ավելի բարձր` երկինք: Ռեփերը հանգուցյալ մորն է նվիրել իր ալբոմը:
«24»-ն արդեն երկրորդ տեսահոլովակն է, որը նվիրված է «Donda»-ի թողարկմանը: Նախկինում Ուեսթը թողարկել էր «Come To Life» երգի տեսահոլովակը, որը նույնպես նկարահանվել է Չիկագոյում՝ շնորհանդեսի ժամանակ: Տեսահոլովակում հայտնվել է երաժշտի նախկին կինը Քիմ Քարդաշյանը՝ հարսանյաց զգեստով: Սա զույգի վերամիավորման մասին խոսակցությունների տեղիք տվեց: