Թող գնա Որոտանում, որ տվել է թուրքին, այնտեղ գունավոր հրավառություն անի. Զոհված զինծառայողի ծնող
«Կառավարությունում նստած այդ անձնավորությունը բոլորիս կյանքը սարքել է անգույն, սև, ինքն ուզում է գունագեղ հրավառություն անել: Դա չի ստացվի»,- Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից մեկի հայրը:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված հերոս տղաների ծնողներ, հարազատներ հավաքվել են Հանրապետության հրապարակում՝ պահանջելու կառավարությանը չեղարկել սեպտեմբերի 21-ին նախատեսված գունագեղ միջոցառումը:
«Թող գնա Որոտանում, որ տվել է թուրքին, այնտեղ գունավոր հրավառություն անի: Ինքն արդեն Որոտանի անունը փոխեց, թուրքական անունն են տալիս: Մենք թույլ չենք տա:
Պատերազմն իրենք բերեցին, մեր երեխեքին թիկունքից իրենք խփեցին»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան