Փաշինյանը Իրանի նախագահի հետ քննարկել է երկրների միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանը վերաբերող հարցերը
Աշխատանքային այցով Դուշանբեում գտնվող Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին: Այս մասին հայտնում են կառավարությունից։
Ասվում է, որ Իրանի նախագահը ողջունելով վարչապետ Փաշինյանին` նշել է. «Ուրախ եմ հանդիպել Ձեզ հետ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել ընտրություններում հաղթանակի և վարչապետի պաշտոնը կրկին ստանձնելու համար»,- ասել է Իրանի նախագահը` հույս հայտնելով, որ պաշտոնավարման ընթացքում երկու երկրների հարաբերություններում նոր դրական քայլեր կիրականացվեն:
Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությունից Հայաստան է վերադարձել լավ տպավորություններով:
«Մեր երկու կառավարությունների գործունեությունը մեկնարկել է միաժամանակ, կարծում եմ դա շատ լավ նրբերանգ է, որը հնարավորություն է ստեղծում ներդաշնակեցնել մեր գործողությունները»,- ասել է Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարության գործունեության ծրագրում հատուկ ընդգծվել է տարածաշրջանային հարաբերությունների կարևորությունը: Այս համատեքստում վարչապետը կարևորել է Իրանի նախագահի հայտարարությունը, ըստ որի` Իրանի համար ևս կարևոր է հարևանների հետ հարաբերությունների զարգացումը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-իրանական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ–ն իրանական բեռնատարների համար ժամանակավորապես փակել է Գորիս–Կապան ճանապարհը
- ՀՀ կառավարությունը վճռականություն չի ցուցաբերում և հանդես է գալիս դիտողի դերում․ իրանական կայքը՝ Գորիս-Կապան ճանապարհի մասին
- Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Սյունիքում տիրող իրավիճակին՝ իրանական բեռնատարները կանգնեցնելու հետ կապված
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին