ԱՄՆ-ը կես միլիարդ դոլար է հատկացրել «երկարաժամկետ» կորոնավիրուսի ուսումնասիրության համար
ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտը (NIH) 470 միլիոն դոլար դրամաշնորհ է հատկացրել՝ COVID-19-ի երկարաժամկետ հետևանքներն ուսումնասիրելու համար: «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին տեղեկատվությունը հրապարակված է կազմակերպության կայքում:
SARS-CoV-2-ով վարակվելուց հետո մարդկանց մեծ մասը ապաքինվում է մի քանի շաբաթվա ընթացքում: Այնուամենայնիվ, զգալի թվով հիվանդների մոտ ախտանիշները կարող են պահպանվել ավելի քան չորս ամիս, այդ վիճակը հայտնի է որպես երկարաժամկետ COVID:
Հունիսին NIH-ը հայտարարեց RECOVER ծրագրի մեկնարկի մասին`ուսումնասիրելու համար, թե ինչպես և ինչու են կորոնավիրուսով հիվանդ որոշ մարդիկ շարունակում զգալ դրա ախտանիշները` հոգնածություն, համի կամ հոտի կորուստ, հազ և գլխի շարունակական մթագնածությոն:
Նոր ծրագրերի համաձայն՝ հոկտեմբերից սկսած RECOVER-ը կընդունի 30-40 հազար մեծահասակների և երեխաների, ովքեր համաճարակի սկզբից մինչ օրս ունեցել են կորոնավիրուս: Մոտավոր հաշվարկներով՝ COVID-19 ունեցող մարդկանց 10-30 %-ն ունի երկարաժամկետ հետևանքներ, ուստի ընտրանքի ընդլայնումը պետք է օգնի հաշվի առնել բոլոր հնարավոր սցենարները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան