Անհպում, արագ և նորարարական վճարումներ Ակբա բանկից
Այսուհետ Ակբա բանկի Visa քարտապանները առաջինը Հայաստանում կկարողանան կատարել անհպում, արագ և նորարարական վճարումներ իրենց` Garmin ապրանքանիշի սմարթ ժամացույցներով։
Ակբա բանկից մանրամասնում են, որ Garmin ապրանքանիշի սմարթ ժամացույցները դասակարգվում են ոճային, սպորտային և արշավային շարքերի, ինչը թույլ է տալիս գնորդին հեշտ կատարել ընտրություն։
Garmin Pay վճարային համակարգի գլխավոր առանձնահատկությունը արագ և անհպում վճարում կատարելն է։ Առանց կանխիկի ու նույնիսկ արդեն առանց հեռախոս, Visa քարտապանները կկարողանան կատարել վճարումներ/կանխիկացումներ ընդամենը մոտեցնելով ժամացույցը POS տերմինալին/բանկոմատին։
Կիրառելի է միայն Բանկի կողմից թողարկված Visa տեսակի բոլոր քարտերի համար՝ բացառությամբ Visa Business և Visa Electron տեսակի։ Garmin Pay-ը հասանելի աշխարհի բոլոր առևտրի կետերում, որտեղ սպասարկվում են Visa քարտեր անհպում (contactless) POS տերմինալներով։
Ծառայությունից օգտվելու համար ժամացույցը պետք է ունենա NFC վճարման հնարավորություն, իսկ վճարումներ կատարելու համար այն պետք է միացված լինի։
Garmin ժամացույցներում Visa քարտերի թվայնացման և Garmin Pay վճարումների իրականացման գործընթացին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Ակբա բանկը բաժնետոմսեր է թողարկել
- Ամբողջությամբ թվային և 100% մարդակենտրոն․ ԱԿԲԱ
- Ակբա. Պետք է վերականգնել արտադրական Հայաստանը
- Ակբա բանկը, «ՄոբիԴրամ»-ը և «Ֆյուչր Փեյմենթ Սիսթեմս»-ը՝ վճարումների նորարարական համակարգ