Չպետք է գերիների մասով կոծկել իրողությունը, որպեսզի ԱԺ դահլիճում իշխանականների համար մթնոլորտը չփչանա. Աննա Մկրտչյան
«Ամենացավալին նախրոդ օրերին ԱԺ պաշտոնը զբաղեցնող անձի սպոնտան անկեղծությունն էր հայտարարություններից հետո, երբ ինքը որոշեց, որ ՀՀ ՄԻՊ-ի զեկույցից մեջբերումը կարող է անվանել հատվածական և հորինված և որ կարիք չկար ԱԺ ամբիոնից այն բարձրաձայնել»,-ԱԺ ճեպազրույցների ժամին հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն՝ անդրադառնալով Բաքվում հայ գերիներինն խոշտանգելու մանրամասների վերաբերյալ իր ելույթին:
Նա հայտնեց, որ իր ելույթում մի պատկերացում է ունեցել, թե ինչպես կարելի է օգտագործել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը՝ այն դարձնելով աշխատանքային փաստաթուղթ յուրաքանչյուրի համար և ապացուցողական ահռելի բազան, որ կա զեկույցում, օգտագործել ի նպաստ Բաքվի բանտերում գտնվող ՀՀ քաղաքացիների:
«Մենք մեկ րոպե առաջ պետք է փորձենք նրանց հետ բերել Բաքվից՝ փաստերն օգտագործելով նաև միջազգային կազմակերպությունների մոտ, միջազգային բանակցություններում՝ ասելով որ վիճակն աղետալի է, այլ ոչ թե հերթական անգամ կոծկել այդ իրողությունը, որպեսզի ԱԺ դահլիճում հանկարծ իրենց համար մթնոլորտը չփչանա»,-ասաց Աննա Մկրտչյանը:
Պատգամավորը նաև անդրադարձավ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հաղորդագրությանը և զավեշտ համարեց, որ տարիներով ընտրակեղծարարության մեջ մեղադրվող ՔՊ-ն խորին շնորհակալություն էր հայտնում ԿԸՀ նախագահին ընտրությունների արդյունքների համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան