Սեպտեմբերի 21-ին «դռոն շոու» է լինելու․ Արմեն Գրիգորյան
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ սեպտեմբերի 21-ին «դռոն շոու» է լինելու։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված հերոս տղաների ծնողներ, հարազատներ հավաքվել են Հանրապետության հրապարակում՝ պահանջելու կառավարությանը չեղարկել սեպտեմբերի 21-ին նախատեսված գունագեղ միջոցառումը:
«Անկախության օրը տոնելը, երբ մի տարին չի լրացել այս խայտառակ, դավաճանված պատերազմին, երբ ամեն օր հայտնաբերվում են աճյուններ, ամեն օր հուղարկավորություն է, գունագեղ շոու է հա՞ լինելու, սա անբարոյականություն է»,- ասաց Արմեն Գրիգորյանն ու հավելեց․
«Վաղը դռոն շոու է լինելու։ Պետերբուրգից են բերել։ Գույնզգույն բաներ են անելու, դռոններ են թռցնելու։ Սովորեցնում են, որ մենք էդ ձայնի տակ ենք ապրելու։ Ցանկացած միջոցառում՝ գունագեղ, թե սև, թե սպիտակ, պոռնկություն է։ Եթե այս երկրում կան մարդիկ, ուրեմն պետք է գան կանգնեն այստեղ, որովհետև այդ տոնակատարությունը չպետք է լինի»։
Նա նաև տեղեկացրեց, որ վաղը, ժամը՝ 15։00-ից սկսելու են վերադարձնել հայրենիքը։
«Հայրենիքն օկուպացված է թշնամիներով։ Օկուպացված կառավարության ներքո ենք ապրում և պետք է ոտքի կանգնենք և ազատենք մեր հայրենիքը՝ ներքին թշնամուց»,- ընդգծեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան