Երիտասարդ գիտնականները կստանան հավելավճարներ՝ ազդեցության գործակցով գիտական պարբերականներում տպագրված հոդվածների համար
Պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին պետական աջակցություն» ծախսային ուղղության շրջանակներում կազմակերպվում է Ազդեցության գործակցով գիտական պարբերականներում տպագրված հոդվածների համար երիտասարդ գիտնականներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթ։
Գիտության պետական կոմիտեից մանրամասնում են, որ հավելավճարները կտրամադրվեն մրցույթի երկու ենթածրագրերի շրջանակներում ֆինանսավորման երաշխավորված, բարձր ազդեցության գործակից (ԱԳ) ունեցող գիտական պարբերականներում կամ, հայագիտության ոլորտի դեպքում, միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հոդված տպագրած երիտասարդ գիտնականներին՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ մշտական բնակիչ կամ ռեզիդենտ, 1986 թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք՝ ներկայացնելով մրցույթի պահանջներին բավարարող առավելագույնը 2 գիտական հոդված, որոնք տպագրվել կամ առցանց հասանելի են դարձել 2021 թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում:
Մրցույթին չեն կարող մասնակցել 2021 թվականի ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և (կամ) թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթի շահառուները, ինչպես նաև գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում Կոմիտեի կողմից ֆինանսավորվող միաժամանակ երկու մրցութային նախագծերի, թեմաների կամ ծրագրերի ղեկավարները կամ կատարողները (բացառությամբ «Գիտական սարքերի և/կամ նյութերի ձեռքբերման», «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2020» և «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2021» մրցույթների շահառուների)։
Մրցույթին մասնակցելու հայտը լրացվում և ներկայացվում է առցանց համակարգի միջոցով՝ մինչև 2021 թվականի հոկտեմբերի 20-ը ներառյալ: Հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 23:59-ին:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Կոմիտեի գիտության քաղաքականության վարչության գիտության քաղաքականության և զարգացման ծրագրերի բաժնից՝ աշխատանքային օրերին (ժամը 14:00 - 17:00) զանգահարելով 21-01-40 (119) հեռախոսահամարով:
Հարակից հրապարակումներ`
- Արամ Փախչանյան. Մենք ոչ մի իրավունք չունենք հետագա սերնդին զրկել զարգացած պետություն ձևավորելու հնարավորությունից
- Տիգրան Շահվերդյան. Գիտության վիճակի մասին հնչեցվող sos-ը ողջ խորությամբ իշխանությունները չեն գիտակցում
- Պրոֆեսորի ահազանգը. Մենք հիմա անջրպետի առաջ ենք
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան