Թուրքիան ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու համար փախստականներին է օգտագործում․Կարոլին Էդթստադլեր
Ավստրիայի Եվրոպական Միության (ԵՄ) նախարար Կարոլին Էդթստադլերը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Հրիստոդուլիդեսին։ Ինչպես գրում է ermenihaber-ը, երկուստեք հայտարարություններ են արվել փախստականների ճգնաժամի և այդ հարցում Թուրքիայի դիրքորոշման շուրջ։
Կարոլին Էդթստադլերը Թուրքիային մեղադրել է փախստականների հարցով ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու մեջ և հայտարարել, որ ԵՄ-ն չի ենթարկվելու որևէ շանտաժի։
«Թուրքիան փախստականներին օգտագործում է որպես ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու գործիք։ Սակայն մենք դա չենք ընդունելու․․․ Ո՛չ Թուրքիան, ո՛չ Բելառուսը, ո՛չ էլ աշխարհի որևէ այլ երկիր ԵՄ-ին շանտաժի չի կարող ենթարկել»,- շեշտել է ավստրիացի նախարարը։
Նա նաև հայտարարել է, որ ԵՄ-ից դուրս մնացած այնպիսի երկրներին, ինչպիսին է Կիպրոսը, միայնակ չեն թողնելու նոր փախստականների ալիքի դիմաց։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան