Փորձելու ենք չեզոքացնել մեր երկրի առջև կանգնած սպառնալիքները․ Իշխան Սաղաթելյան
«Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ընթացքում ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն անդրադառնալով պատգամավորների պարգևավճարներին վերաբերող հարցին և դիտարկումներին, թե «Հայաստան» դաշինքի պատգամավորներն ունևոր են և այդ գումարի կարիքը չունեն, ասաց․
«Այնպես չէ, որ խմբակցությունը հարուստների խմբակցություն է և այդ գումարի կարիքը չունենք։ Այո, կան պատգամավորներ, որ չունեն, բայց ճնշող մեծամասնությունն ունի»։
Նրա խոսքով՝ Հայաստանում կան իրենց սպառողական զամբյուղը ապահովել չկարողացող քաղաքացիներ և այդ ֆոնին պարգևավճար ստանալն անընդունելի է։
«Խնդիրն այն չէ, որ կարիքը չունենք, խնդիրն այն է, որ այս իրավիճակում, ավելի շատ կարիք ունեցողներ կան»,- ասաց նա։
Հարցին,թե որն է նպատակը խորհրդարանական մանդատները վերցնելու, Իշխան Սաղաթելյանն արձագանքեց․
«Քանի այս իշխանությունները կան և գոյություն ունեն, մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները չեն լուծվելու, ավելին՝ գնալով ավելի են խորանալու։ Դա փաստ է և իրականություն։ Երբ թշնամին ՀՀ տարածքում ոստիկանական անցակետ է տեղադրում, այս իրավիճակում գնալ գլուխներս կախ զբաղվել օրենսդրական աշխատանքով, դա կլինի անհասկանալի, անընդունելի և մենք այդ ճանապարհով,առնվազն այս փուլում, չենք գնալու։ Փորձելու ենք չեզոքացնել մեր երկրի առջև կանգնած սպառնալիքները։ Երկիրը դասական և ստանդարտ իրավիճակում չէ, որ մենք զբաղվենք օրենսդրական նախաձեռնություններով»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան