Իտալիան Եվրոպայում առաջինը բոլոր աշխատողներից պահանջում է COVID առողջության անձնագիր
Իտալիան դարձել է առաջին եվրոպական երկիրը, որը COVID-19 առողջության անձնագրերը պարտադիր է դարձրել բոլոր աշխատողների համար: Այս մասին գրում է Euronews-ը։
Իտալիայի կառավարությունը հինգշաբթի հաստատեց նոր միջոցառում, որով պատվաստանյութերի թվային վկայականները պարտադիր են դառնում ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածների համար:
Պարտավորությունը նախատեսվում է սկսել հոկտեմբերի 15-ից և ուժի մեջ կմնա մինչև տարեվերջ:
«Մենք կանաչ քարտի պարտադիր լինելը տարածում ենք աշխատանքի, հանրային ու մասնավոր ողջ ոլորտների վրա և սա անում ենք երկու հիմնական պատճառով՝ այս վայրերն ավելի անվտանգ դարձնելու և պատվաստումների մեր արշավն էլ ավելի ուժեղացնելու համար», - ասել է առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան:
Այս քայլը նպատակ ունի բարելավել պատվաստանյութերի ներարումներն ու նվազեցնել վարակի մակարդակը՝ այս ձմռանը COVID-19 դեպքերի հավանական աճի ֆոնին:
Բոլոր աշխատակիցներից կպահանջվի ապացուցել, որ իրենք պատվաստվել են COVID-19-ի դեմ, ապաքինվում են վարակից, կամ վերջերս վիրուսի թեստը բացասական է:
Հաղորդվում է, որ միայն թոշակառուներն ու գործազուրկ քաղաքացիները կազատվեն «կանաչ անձնագիր» կրելուց:
Յուրաքանրյուր աշխատող, ով չի ներկայացնի վավեր COVID-19 առողջության վկայական, հինգ օր հետո կկասեցվի աշխատանքից՝ առանց վարձատրության, սակայն չի կարող ազատվել աշխատանքից: Չպատվաստված անձինք կարող են նաև տուգանվել մինչև 1,500 եվրոյով:
Իտալիայի Սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել այդ նախագծին, 189-ը կողմ, 32-ը դեմ և ընդամենը 2 ձեռնպահ:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիան կասեցրել է 3000 բուժաշխատողի աշխատանքը՝ COVID պատվաստանյութ չստանալու համար
- Մեր համբերությունը նվազում է․ Բայդենը հրահանգել է պետծառայողներին և մեծ ընկերությունների աշխատակիցներին պատվաստվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան