Լատվիայի Սեյմը ցանկանում է արգելել ինքնակառավարման մարմիններին կապ հաստատել Ռուսաստանի հետ
Լատվիայի Սեյմը մտադիր է արգելել տեղական ինքնակառավարման մարմիններին Ռուսաստանի հետ համաձայնագրեր կնքել առանց այդ երկրի ԱԳՆ-ի համաձայնության։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Այն, ինչ մինչ այժմ նկատվել է, ցույց է տալիս, որ կան տեղական իշխանության մարմիններ, որոնք կարծում են, որ նրանք կարող են դեմ գնալ պետության կողմից սահմանված դիրքորոշմանը, Դա անընդունելի է»,- ասել է Սեյմի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ռիխարդս Քոլսը:
Ենթադրվում է, որ տեղական ինքնակառավարման մարմիններին կարգելվի կնքել այնպիսի համաձայնագրեր, որոնք կարող են նույնիսկ մասամբ հակասել Լատվիայի և ԵՄ-ի վերաբերմունքին և քաղաքականությանը կամ պոտենցիալ ստվեր գցել պետության հեղինակության վրա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան