ԿԲ. Բանկերի կողմից գնվել է 162 մլն դոլար
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը հրապարակել է ամփոփ տվյալներ՝
սեպտեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների վերաբերյալ։
Ըստ այդմ.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 161,988,211 ԱՄՆ դոլար 485.63 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 110,763,830 ԱՄՆ դոլար 490.63 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 29,202,641 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 487.98 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 18,547,825 եվրո 571.82 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 23,371,202 եվրո 579.88 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,867,878,176 ՌԴ ռուբլի 6.67
դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,501,283,308 ՌԴ ռուբլի 6.76 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Սեպտեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 44.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.6 մլն ԱՄՆ դոլար:
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 7.25 տոկոս
- ԿԲ. Բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 43.9 մլրդ դրամ
- ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ՝ իրականացված գործարքների վերավերյալ
- ԿԲ. Մեկ շաբաթում բանկերի կողմից գնվել է 112.612. 186 ԱՄՆ դոլար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան