«Իշխանությունը, քաղաքացիների խնդիրները մի կողմ թողած, լծված է գունագեղ տոնակատարություններ կազմակերպելու և պարգևատրումների գործին»
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի սեպտեմբերի 16-ի կարգադրությամբ` Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Ազգային ժողովի պատգամավորներին պարգևավճար վճարելու վերաբերյալ.
«Այսօր երբ հարյուրավոր անհետ կորածներ և չգտնված աճյուններ ունենք, երբ հազարավոր որդեկորույս ծնողներ չեն կարողանում հաղթահարել իրենց ցավը և վիշտը, երբ մեր բազմահազար քաղաքացիներ չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն առողջապահության պետպատվերի գումարների սպառման պատճառով, այս իշխանությունը, քաղաքացիների խնդիրները մի կողմ թողած, լծված են գունագեղ տոնակատարություններ կազմակերպելու և պարգևատրումների գործին:
«Հայաստան» խմբակցությունը խստագույնս դատապարտում է գործող վարչախմբի գործելաոճը: Խմբակցությունը չափազանց կարևորում է ազգային արժանապատվությունը և հատկապես խոցված ինքնիշխանության պայմաններում անկախության օրվա կապակցությամբ պատգամավորներին տրվող պարգևատրումները գնահատում է վիրավորանք ՀՀ քաղաքացուն:
Հաշվի առնելով, որ մենք այդ որոշումը համարում ենք ապօրինի, ինչպես նաև այն, որ այն տարածվում է նաև մեր խմբակցության պատգամավորների վրա, հայտարարում ենք, որ մենք չենք օգտագործելու այդ միջոցները, միաժամանակ պարգևավճարների օրինականությունը վիճարկելու ենք դատարանում:
Բացի դրանից` կատարվածին քրեաիրավական գնահատական տալու նպատակով դիմելու ենք իրավապահ մարմիններին»։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Մանուկյան. «Հաշվիս նստել է 381420 դրամ գումար, անուղղելի են սրանք»
- «Պատիվ ունեմ». Փոխանցված պարգևավճարները ուղղվելու են սոցիալական խնդիրների լուծմանը
- Վահե Հակոբյան. Պատգամավորներին պարգևավճարի տրամադրումը մեզ համար անթույլատրելի է ու անընդունելի
- «Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Անկախության օրվա առիթով պատգամավորներին պարգևավճարներ բաժանելը. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան