«Հրապարակ». Նա, վերջապես, մեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետն է, թող մի քիչ սթափ խոսի, նա երկրի ղեկավար է. Զոհվածի ծնող
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հասկացանք, պատերազմ էր, դժվար է... անցածն էլ հաստատ չենք կարող հետ բերել, բայց կարելի է, չէ՞, ավելի մեղմ խոսել։ Պետք չի ցավն ավելի խորացնել։ Չէ՞ որ ինքը մեր ընտանիքները փշրել է, այո, հենց այդպես, փաստորեն, փշրեց մեր ընտանիքները։ Ի՞նչ ներողություն։ Էդքան տղերքին տարավ, մատաղ արեց, հետո ասեց` ներողություն, ինչ` հետ բերե՞ց էդ տղերքին ներողությունով, իհարկե` ոչ։ Նա, վերջապես, մեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետն է, թող մի քիչ սթափ խոսի, նա երկրի ղեկավար է։ Թող 10 չափի` նոր խոսի։ Նրա ամեն բառը պիտի քաշ ունենա։ Եթե երկրի վարչապետն է սխալ խոսում, ես ո՞նց կարամ մտնեմ մի տեղ ու ճիշտը պահանջեմ»,- երեկ կառավարության շենքի մոտ սեպտեմբերի 21-ի «գունագեղ» միջոցառման դեմ ակցիա անող զոհվածներից մեկի մայրն է ասել «Հրապարակի» լրագրողին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան