Մոսկվայում բացվել է COVID-19-ի դեմ պայքարած բուժաշխատողներին նվիրված հուշարձանը
Մոսկվայում բացվել է «COVID-19-ի դեմ պայքարում բուժաշխատողների սխրանքի հուշարձանը»: Մոսկվայի քաղաքապետարանից հայտնում են, որ այն գտնվում է Սեչենովի համալսարանի տարածքում:
Բացման արարողությանը ներկա էին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, ինչպես նաև Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:
Սոբյանինի խոսքով՝ բուժաշխատողների հիմնական արժանիքն այն է, որ նրանք COVID-19-ից բուժել են գրեթե մեկուկես միլիոն մոսկվացիների:
«Տասնյակ հազարավոր կյանքեր են փրկվել, և, թերևս, սա է հիմնական հիշողությունը: Իհարկե, շնորհակալություն եմ հայտնում Մոսկվայի առողջապահական համակարգի բոլոր աշխատողներին և Առողջապահության նախարարությանը, որոնք միասնաբար պայքար սկսեցին և՝ բոլոր նրանց, ովքեր ներգրավված են այս գործում»,-շեշտել է Մոսկվայի քաղաքապետը:
Նա շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր հանդես եկան կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը խորհրդանշող հուշարձան տեղադրելու նախաձեռնությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները