Նիդերլանդների ԱԳ նախարարը հրաժարական է տվել՝ քննադատություններից հետո
Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Սիգրիդ Կաագը հայտարարել է իր հրաժարականի մասին այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը քննադատել է Աֆղանստանից տարհանման նրա գործողությունները: Այս մասին գրում է Euronews-ը։
Մի շարք պատգամավորներ արտգործնախարարին մեղադրել են թալիբների կողմից իշխանության արագ զավթման նշանները չնկատելու և մարդկանց ժամանակին դուրս չբերելու մեջ:
Կաագը ստանձնել է այդ պատասխանատվությունը և հայտարարել, որ, իր կարծիքով, նախարարը պետք է հրաժարական տա, եթե իր քաղաքականությունը քննադատվում է:
Վարչապետ Ռյուտեն Կաագի հրաժարականն անվանել է «մեծ կորուստ կառավարության համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան