Շերոն Սթոունի մահացած 11 ամսական զարմիկը դարձել է օրգանների դոնոր
Դերասանուհի Շերոն Սթոունը People-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ իր մահացած 11 ամսական զարմիկ Ռիվերը դարձել է երեք մարդու օրգանների դոնոր: Այդ մասին գրում է «Գազետա ռու»-ն:
Երեխան հիվանդանոց էր ընդունվել օգոստոսին, իսկ ավելի ուշ մահացել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ բոլոր ներքին օրգանների աշխատանքի կանգից:
«Այն փաստը, որ իմ սանիկը փրկեց երեք կյանք՝ երկու նորածնի և 45-ամյա տղամարդու, սփոփանք դարձավ իմ ընտանիքի համար: Դուք երբեք չգիտեք, թե երբ է տեղի ունենալու ողբերգությունը, բայց օրգաններ նվիրելու հնարավորությունը փրկեց մեզ՝ մեր ընտանիքին»,- ասել է Սթոունը:
Հայտնի չէ, թե որ օրգաններն են նվիրաբերվել: Ենթադրաբար, երեխան ուներ աուտոիմուն հիվանդություն:
63-ամյա դերասանուհին երեխայի մահվան մասին հայտնել էր օգոստոսի վերջին:
2014-ին մահացել էր Շերոն Սթոունի մեկ այլ զարմիկ՝ 22-ամյա Քոլին Սթոունը: Երիտասարդին մահացած են գտել հոլիվուդյան իր տանը: Նա մահացել էր թմրամիջոցների չափից մեծ դոզայից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան