Ուկրաինային սպառնում է վեց շրջանից զրկում, եթե Մինսկի համաձայնագրից հրաժարվի
Մինսկի բանակցությունների ձևաչափից Ուկրաինայի դուրս գալը կարող է հրահրել երկրի նոր տարածքների տարանջատում: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին «Observer»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի վերահսկողությունից դուրս մնացած տարածքների գծով նախկին փոխնախարար Գեորգի Տուկան:
Նա պարզաբանել է, որ բացի արդեն անջատված Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետություններից, Ուկրաինայից կարող են դուրս գալ ևս վեց շրջան:
«Ես նկատի ունեմ «Ժողովրդական հանրապետությունների» ստեղծումը այս տարածաշրջաններից յուրաքանչյուրում, ինչպիսիք են ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն, Խարկովը, Դնեպրոպետրովսկը, Զապորոժիեն, Նիկոլաևը, Խերսոնը և Օդեսան: Կարծում եմ, որ սա պետք է քննարկվի: Ցավոք, մեր պետության բարձրագույն ղեկավարությունը հեռու է նման սպառնալիքները հասկանալուց»,- ասել է նա:
Տուկան նաև ընդգծել է, որ Ռուսաստանի կառավարությունն ունի «Ուկրաինայի ութ արևելյան և հարավային շրջաններից «Նովոռոսիա» ստեղծելու սցենար: Նրա կարծիքով, այս սցենարը ժամանակավորապես հետաձգվել է, չնայած Կրեմլի աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան