Պետդուման ԱՄՆ-ին մեղադրել է Ռուսաստանում ընտրությունների վարկաբեկումը ֆինանսավորելու մեջ
Պետդումայի պատգամավոր Վասիլի Պիսկարյովը խոսել է Ռուսաստանում ընտրությունները վարկաբեկելու ԱՄՆ-ի հատուկ գործողության մասին: Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ կապված օտարերկրյա գործակալին՝ «Գոլոս» շարժմանը ամերիկյան հասարակական կազմակերպությունները լրացուցիչ միջոցներ են հատկացրել Ռուսաստանի Դաշնությունում ընտրությունների արդյունքները վարկաբեկելու հատուկ գործողություն իրականացնելու համար»,- ասել է պատգամավորը:
Պիսկարյովը հավելել է, որ ամբողջ տեղեկատվությունը փոխանցվել է ԿԸՀ-ին:
Նրա խոսքով՝ քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո զանգվածային քարոզարշավ է սկսվելու՝ ընտրությունները չճանաչելու և արդյունքները վիճարկելու համար:
Ավելի վաղ ԱԳՆ-ն խոստացել էր քայլեր ձեռնարկել Ռուսաստանի ընտրություններին ԱՄՆ-ի միջամտության ուղղությամբ:
Դաշնության խորհուրդը մեղադրել է նաև Apple-ին և Google-ին՝ Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու համար:
Պետդումայի ընտրություններն անցկացվում են սեպտեմբերի 17-ից 19-ը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան