Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահի հետ
Արկտիկան, Աֆղանստանը և եվրոպական անվտանգությունը քննարկվել են ուրբաթ օրը Ֆինլանդիայի և Ռուսաստանի առաջնորդներ Սաուլի Նիինիստոյի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցում, հայտնում է Ֆինլանդիայի նախագահի գրասենյակը: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերություններից բացի, նախագահները քննարկել են, մասնավորապես, Աֆղանստանի իրադրությունը, արկտիկական նախաձեռնությունները, եվրոպական անվտանգությունը և ԵՄ-ի ռազմավարական ինքնավարությունը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նախագահները նաև շարունակել են քննարկումները 2025 թվականին Հելսինկիում ԵԱՀԿ հնարավոր համաժողովի շուրջ:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը միջաֆղանական երկխոսության կոչ է արել
- Պուտինը գնահատել է իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան