Ռենո Մյուզելյե․ Ի դեմս բարբարոսության՝ հայերը դիմում են միջազգային իրավունքին՝ պաշտպանելու խաղաղ ապրելու իրենց իրավունքը
Ֆրանսիացի քաղաքական գործիչ, Եվրոպական խորհրդարանի նախկին անդամ (2014-2019), ներկայումս Ֆրանսիայի Պրովանս-Ալպեր-Կոտ դ'Ազուրի տարածաշրջանային խորհրդի նախագահ Ռենո Մյուզելյեն գրառում է կատարել՝ Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ընդդեմ Ադրբեջանի ներկայացված գանգատի հետ կապված։
«Ես աջակցում եմ Հայաստանի հայցին ընդդեմ Ադրբեջանի՝ ներկայացված Արդարադատության միջազգային դատարանում։
Զանգվածային սպանությունները, խոշտանգումները, քիմիական զենքի կիրառումը և սահմանների մշտական խախտումները չեն կարող անպատիժ մնալ:
Ի դեմս բարբարոսության՝ հայերը դիմում են միջազգային իրավունքին, հաստատություններին՝ պաշտպանելու խաղաղ ապրելու իրենց իրավունքն ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում:
Հաագայի միջազգային դատարանն այժմ պետք է իր բարձունքի վրա գտնվի պատմության այս մեծ հանդիպմանը և արժանապատվորեն կանգնի Ալիև-Էրդողան առանցքի դեմ հայերի հետ միասին, որ դիմել են իրեն»,- գրել է Մյուզելյեն։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ն գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի
- Ռենո Մյուզելյե․ Հայաստանի սահմանի հսկողությունը դառնում է գլոբալ խնդիր՝ կանխելու համար դիկտատորներ Էրդողան և Ալիև դաշինքի կողմից պատերազմի վերսկսումը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան