Սի Ցզինպին․Չինաստանը պատրաստ է ՇՀԿ երկրներին ուսուցանել աղքատության դեմ պայքար
Չինաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրներին կտրամադրի քվոտաներ՝ աղքատության հաղթահարման հմտությունների ուսուցման համար։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, ասել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը:
«Առաջիկա երեք տարվա ընթացքում Չինաստանը ՇՀԿ անդամ երկրներին կտրամադրի հազար քվոտա՝ աղքատության հաղթահարման հմտությունների ուսուցման համար», - ասել է Սի Ցզինպինը՝ այսօր Դուշանբեում Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի նիստին որը վնիրված է կազմակերպության ստեղծման 20-ամյակին։
Այս տարվա փետրվարի 25-ին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարեց Չինաստանի լիակատար հաղթանակը՝ բացարձակ աղքատության դեմ պայքարում՝ մինչև 2030 թվականը նախատեսվածից 10 տարի շուտ: Սի Ցզինպինի խոսքով՝ Չինաստանը 98.99 միլիոն մարդու աղքատությունից դուրս է բերել 2012 թվականից մինչև 2020 թվականը: Աղքատ տարածքների ցանկից հանվել է 832 վարչաշրջան և 128 հազար գյուղ: 1970-ականների վերջին`բարեփոխումների և բացման քաղաքականության սկզբից ի վեր, 770 միլիոն գյուղական բնակիչներ դուրս են եկել աղքատությունից:
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին՝ Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Զրղզստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից: ՇՀԿ դիտորդ երկրներն են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան, գործընկեր երկրներն են Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան