Վահե Հակոբյան. Պատգամավորներին պարգևավճարի տրամադրումը մեզ համար անթույլատրելի է ու անընդունելի
Հայաստանի անկախության հռչակման 30-ամյակի առթիվ ԱԺ պատգամավորները պարգևատրվել են աշխատավարձի 75 տոկոսի չափով։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ անթույլատրելի ու անընդունելի է համարում ցանկացած պարգևատրում։
«Այսօր արդեն Իշխան Սաղաթելյանը խորհրդարանում ճեպազրույցում հայտարարել է, որ մենք հրաժարվելու ենք այդ պարգևավճարներից, կամ հետ ենք ուղարկելու պետական բյուջե, կամ որ ավելի հավանական է, իրականացնելու ենք սոցիալական կամ այլ պրոեկտներ, քանի դեռ չենք վիճարկել այն դատական կարգով»,-ասաց Հակոբյանը։
Նա ընդգծեց, որ պարգևավճարների տրամադրումն անպայման վիճարկելու են դատարանում։
Վահե Հակոբյանը չբացառեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ստացած պարգևավճարը կտրամադրեն կամ վիրավոր զինծառայողների վերականգնողական կենտրոններից մեկին, կամ սահմանամերձ որևէ համայնքի բնակիչների։
«Ինչ որոշում էլ կայացվի, «Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորները մեկ մարդու պես այդ գումարն ուղղելու են այդ նպատակին»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան