Մշակույթ 11:23 17/09/2021 Հայաստան

Կանցկացվի «Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ը

2021 թ. հոկտեմբերի 8-ին ժամը 18։00-ին Երևանում՝ Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում (Աբովյան 13), կայանան Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021-ի բացման, իսկ հոկտեմբերի 11-ին ժամը 19։00-ին մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունները։ Բիենալեն կշարունակվի մինչև 2021 թ. նոյեմբերի 18-ը։ Այս մասին հայտնում է բիենալեի կազմակերպիչ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը: 

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և բիենալեի կազմկոմիտեն կրկին կհյուրընկալեն Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021-ի միջազգային ժյուրիի անդամներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներին, հայաստանյան և օտարերկրյա պաշտոնատար անձանց։

«Մայրաքաղաքի միջազգային արվեստային լայնածավալ այս ցուցադրության բոլոր հյուրերն ու արվեստագետները գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեն ոչ միայն հարստացնում են իրենց մասնակցությամբ, այլև համալրում են ցուցադրության բովանդակությունն ու իմաստը, նպաստում՝ Հայաստանի համար չափազանց կարևոր Գեղարվեստական տպագրության միջազգային բիենալեի կայացմանն ու անխափան ընթացքին»,- նշում են «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունից։

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր-նախագահ և երևանյան Գեղարվեստական տպագրության միջազգային բիենալեի հիմնադիր Սոնա  Հարությունյանը տեղեկացնում է, որ Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեն, թե՛ Հայաստանում, և թե՛ Հայաստանից դուրս՝ միջազգային մասնագիտական հարթակներում կարճ ժամանակում մեծ ճանաչելիություն ձեռք բերեց և նույնքան էլ մեծ արձագանք ու ընդունելություն ստացավ։ Նման արդյունավետ ու սրընթաց զարգացում չէին ենթադրում «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության աշխատակազմն ու բիենալեի կազմկոմիտեի անդամները, երբ առաջին անգամ նախաձեռնում էին Գեղարվեստական տպագրության երևանյան Առաջին միջազգային բիենալեն։

«Վերջին հինգ տարիների ընթացքում գեղարվեստական տպագրության ոլորտը զարգացել և ճանաչում է ստացել, աճել է հետաքրքրությունը դրա նկատմամբ։ Գեղարվեստական տպագրության Երևանյան միջազգային բիենալեն տարածաշրջանում ու աշխարհում բարձր վարկանիշ է ձեռք բերել և իր ուրույն տեղն է գրավել նաև նմանատիպ մի շարք միջազգային միջոցառումների ու փառատոների շարքում։

Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017-ից անցած այս կարճ ժամանակամիջոցում ակնհայտորեն նկատելի է այս ցուցադրությանը թե՛ մասնակիցների ու նրանց ներկայացրած աշխատանքների, և թե՛ դրանց որակների ու ծավալների կրկնակի աճը։

Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021-ի շրջանակում կազմկոմիտեն հրավիրեց աշխարհի տարբեր երկրների արվեստագետներին՝ իրենց աշխատանքներն ընտրական առաջին փուլին ուղարկելու համար։ 67 երկրից 714 արվեստագետ միաջզգային մրցույթին մասնակցելու համար դիմեց գեղարվեստական տպագրության բազմատեսակ տեխնիկաներով ու ոճերով կատարված ավելի քան 2300 աշխատանքով։

Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021-ի շրջանակում «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության կողմից ձևավորված միջազգային ժյուրին (նախագահ՝ դոկտոր Մատեուշ Օտրենբա (Լեհաստան), փոխնախագահ՝ Լի Քան (Չինաստան), Ալեքսանդրա Շտեհելի (Շվեյցարիա), Մեհդի Դարվիշի (Իրան), Սոնա Հարությունյան (Հայաստան)) ընտրություն կատարեց և մրցութային փուլում ներկայանալու համար հաստատեց 53 երկրի 353 արվեստագետի 496 աշխատանք։

Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021-ին մասնակցող արվեստագետների քանակով առաջին հորիզոնականն զբաղեցնում է Լեհաստանը՝ 73, որին հաջորդում են Հայաստանը՝ 30, Չինաստանը՝ 28, Հնդկաստանը՝ 21 և Ռուսաստանը՝ 16 արվեստագետներով։

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը նախորդող օրերի ընթացքում Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021-ի միջազգային ժյուրիի անդամներն ավարտական քննարկման արդյունքում կընտրեն մրցանակակիրներին, որոնց կշնորհվեն չորս հուշամեդալներ՝ Գլխավոր, Առաջին, Երկրորդ, Երրորդ մրցանակներ։ Առանձնակի ուշադրության արժանացած մասնակիցներին կշնորհվեն նաև «Ռուսաստանի մշակութային և գիտական կենտրոնի», «Հայաստան» համահայկական հիմնադրամի հատուկ մրցանակներ, իսկ լավագույն աշխատանքները կարժանանան պատվոգրերի։

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության և բիենալեի կազմկոմիտեի համար մեծ պատիվ է մայրաքաղաք Երևանում ամբողջ աշխարհից գեղարվեստական տպագրության ոլորտում ստեղծագործող անվանի արվեստագետների 496 փորագրանկար ներկայացնելը՝ տարածաշրջանում բացառիկ հարթակ ստեղծելով ժամանակակից գեղարվեստական տպագրության շուրջ երկխոսության համար»,- տեղեկացնում են «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունից։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
16:17
Կիրանցի նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են. Ոսկան Սարգսյան
«Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը  գործարկելուց  գրեթե 3 ամիս անց  աշակերտները...
Աղբյուր` Panorama.am
16:11
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Պեղումներ «Բաղաբերդում». բացահայտնվում են միջնադարյան թաքնված մշակութային շերտերը
ՀՀ Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում  հնագիտական աշխատանքներ են սկսվել։ Պեղումները իրականացնում է ԿԳՄՍՆ...
Աղբյուր` Panorama.am
15:56
ՄԻՊ. Պաշտպանը փաստաբաններին ներկայացրել է Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու բոլոր ռիսկերն ու հնարավոր հետևանքները
«Թե´ Մարդու իրավունքների պաշտպանը, թե´ աշխատակազմը գործընկերներին ներկայացրել են Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու...
Աղբյուր` Panorama.am
15:42
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները. «Հետք»
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները, պարզել են «The Insider»-ը և...
Աղբյուր` Panorama.am
15:40
Աբսուրդ է, հիմարությունը չեմ մեկնաբանի. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Հիմարություն է, ուղղակի զավեշտ է, որ մենք հիմա քննարկում ենք նման հարց»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
15:33
Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6...
Աղբյուր` Panorama.am
15:19
Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. Ֆրանսիայի դեապանի գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե...
Աղբյուր` Panorama.am
15:02
Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժիշկ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Երևանում Ալեք Մանուկյան փողոցում շարունակեցին տարածաշրջանին բնորոշ և...
Աղբյուր` Panorama.am
14:28
Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները և ընտրել նախագահ
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է 11-րդ գումարման պատգամավորների լիազորությունները և կառավարությունը հրաժարական է տվել։...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ինչո՞ւ է ՍԴ-ն մերժել փաստաբանների հարկերի հարցով ՄԻՊ ներկայացրած դիմումի հիման վրա քննություն նշանակել
Սահմանադրական դատարանը մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ փաստաբանների հարկերի բարձրացման հարցով ՍԴ դիմումի հիման վրա քննություն նշանակել։ ՍԴ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Կոսմետոլոգը դատի է տվել Ռոնալդուին
Կոսմետոլոգ Ռոշան Ռավինդրանը դատական հայց է ներկայացրել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։ The Sun-ի հաղորդմամբ, մասնագետը դատարան է դիմել 40...
Աղբյուր` Panorama.am
13:35
2025-ին կսկսվեն նաև Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության...
Աղբյուր` Panorama.am
13:28
2024 թ.-ին ավելացել է հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը՝ հասնելով 12%-ի. Աննա Մերգելյան
«Ի տարբերություն 1988թ-ի, երբ ընտրվեց  դեկտեմբերի 1-ի օրը, ներկայում մարդկությունը, բժշկագիտությունն ունի դեղորայք, որով կարողանում է...
Աղբյուր` Panorama.am
12:54
Մաhաgել է բժշկական գիտությունների թեկնածու, դասախոս Ռուբեն Բեկյանը
«Մեզանից հեռացել է մեր ամբիոնի այցեքարտը, մեր ամբիոնը խորը իմաստով և գեղեցիկ հմայքով հարստացրած սյուներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am
12:44
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն...
Աղբյուր` Panorama.am
12:38
«Ամենայն անկեղծությամբ». ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով...
Աղբյուր` Panorama.am
12:15
Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին
Սևանի տարեկան ծրագրով նախատեսված էր, որ 2024 թվականին պետք է 382,42 հա տարածքում ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացվեին։...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ինչ է ասում Գուրգեն Մահարին Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողքը զբաղեցնող Աննա Հակոբյանը իրենց խիստ պարտավորված էր երեկ զգացել․ բա թե՝ «պարզվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:50
Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է. «2025 թվականը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}