«Ժողովուրդ». Առաջիկայում դատական գործերի տեղատարափ է սկսվելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտոնատար անձանց հարազատները պատերազմ են հայտարարել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությանը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ չորս տասնյակից ավելի պաշտոնատար անձանց հարազատները թույլ չեն տալիս դատախազության համապատասխան վարչությանը ուսումնասիրություն սկսել իրենց գույքի առնչությամբ: Ասել է թե՝ առաջիկայում դատական գործերի տեղատարափ է սկսվելու:
Ի դեպ, ArmLur.am-ը գրել էր, որ առաջին հայցը ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի զավակները՝ Անի Սարգսյանը և Նարեկ Սարգսյանն են նախաձեռնել, դատի են տվել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ործերով վարչությանը: Վերջիններս պահանջում են վարչության դատախազ Տ. Դավթյանի կողմից 2020թ. հոկտեմբերի 7-ին կայացված, հայցվորին պատկանող գույքի առնչությամբ «Ուսումնասիրություն սկսելու մասին» որոշումը վերացնել:
Ինչպես հայտնի է, դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը, որի ղեկավարը արդարադատության նախկին փոխնախարար Սրբուհի Գալյանն է, պետք է զբաղվի ապօրինի գույք ունեցող պաշտոնյաների բացահայտմամբ, սակայն արդյունքների փոխարեն դատական հայցերի շարան է ստացել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան