Գեղամ Մանուկյան. «Հաշվիս նստել է 381420 դրամ գումար, անուղղելի են սրանք»
Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը ի ֆեյսբուքյան էջում գրել է.
«Անուղղելի են սրանք։ Քիչ առաջ, ի շարս ԱԺ այլ պատգամավորների, հաշվիս վրա ՀՀ պետական բյուջեից փոխանցվել է 381420 դրամ գումար։
Այս իշխանությունը շարունակում է պետական կոռուպցիան։
Հայաստան խմբակցությունը դատապարտում է այս գործելաոճը։ Այս գումարը պատգամավորներինը չէ։ Պարգևավճարների այս արատավոր մեխանիզմը պետք է արմատախիլ անել...մեր խմբակցության պատգամավորները հրաժարվում են այս պարգևավճարից, ավելի ուշ կհայտնենք՝ ուր կուղղենք այն»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան