Հայաստանում այսօր նշում են Աստղագիտության օրը
Բյուրականի աստղադիտարանում տոնական օր է։ Այսօր նշում են հայ մեծանուն գիտնական Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 113-ամյակը և աստղագիտության օրը Հայաստանում։
Վ. Համբարձումյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 18-ը, Հայաստանում որպես աստղագիտության օր է նշվում 2009թ-ից սկսած՝ ՀՀ կառավարության որոշման համաձայն։
Այս կապակցությամբ վաղ առավոտյան ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցներն ու օրվա գիտական միջոցառման մասնակիցներն այցելել են Բյուրականի աստղադիտարանի պանթեոն՝ Համբարձումյանի շիրիմ, հարգանքի տուրք մատուցելու համար։
Աստղադիտարանից հայտնում են, որ գիտական միջոցառումից հետո՝ երեկոյան, աստղադիտարանում տեղի կունենա հանրային միջոցառում, որին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
Վիկտոր Համբարձումյանը (1908-1996) XX դարի խոշորագույն գիտնականներից մեկն է: Մեծ է նրա ներդրումն աստղագիտության և աստղաֆիզիկայի, տիեզերածնության, տեսական ֆիզիկայի, մաթեմատիկայի և փիլիսոփայության ամենատարբեր ոլորտներում:
Նա ավելի քան 700 հոդվածների և 20-ից ավելի գրքերի հեղինակ է: Առավել հայտնի է տարրական մասնիկների ֆիզիկայի, մոլորակային միգամածությունների տեսության, աստղային դինամիկայի, Գալակտիկայի տարիքի որոշման, ճառագայթման տեղափոխման տեսության, աստղասփյուռների, ակտիվ գալակտիկական միջուկների, գերխիտ աստղերի, բռնկվող և այլ անկայուն աստղերի վերաբերյալ կատարած աշխատանքներով և հայտնագործություններով:
Հարակից հրապարակումներ`
- Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանն այսօր կգործի անվճար
- Բյուրականի աստղադիտարանն ու Ֆրանսիական համալսարանը կհամագործակցեն կրթական և գիտական ոլորտներում
- 50 տարի առաջ Բյուրականի աստղադիտարանում կայացած գիտաժողովին մասնակցել են Նոբելյան մրցանակի երեք դափնեկիրներ
- Բյուրականի աստղադիտարանում կարող եք ականատես դառնալ Պերսեիդների ասուպային հոսքի
- Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա 2 գիտական միջազգային միջոցառում
- Վիկտոր Համբարձումյանի անվան 2010 թ. միջազգային մրցանակը շնորհվել է հանրահայտ շվեյցարացի աստղաֆիզիկոս պրոֆ. Միշել Մայորին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին