Արմեն Գրիգորյանին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են 1-ին հիվանդանոց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«Արդեն 2 ժամ է գտնվում եմ Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնում, տեսակցել եմ բոլոր 8 բերման ենթարկվածներին:
Բերման ենթարկելու ընթացքում առերևույթ ծանր մարմնական վնասվածք է ստացել պրդյուսեր Արմեն Գրիգորյանը, ում տրվել է դատական բժշկի ուղեգիր, հիմա շտապ օգնության մեքենայով տեղափոխվում է 1-ին հիվանդանոց: Գրիգորյանը ներկայացրել է ոստիկանության ապօրինի գործողությունների դեմ հանցագործության մասին հաղորդում:
Մնացած բերման ենթարկվածների ինքնազգացողությունը նորմալ է, հաշված րոպեների ընթացքում բոլորը կլինեն ազատության մեջ»։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Սամսոնյան. Շուտով Հանրապետության փողոցները լեփ լեցուն են լինելու էս երկիրը սիրող մարդկանցով
- Ռուբեն Մելիքյան. Ոստիկանության կենտրոնականի բաժնում են նաև պատգամավորներ Արթուր Ղազինյանն ու Հայկ Մամիջանյանը
- Հայկ Մամիջանյան. Քիչ անց կայցելեմ ապօրինի բերման ենթարկված երիտասարդներին
- «Թուրք ասկյարներ». Լարված իրավիճակ ու քաշքշուկ Ազնավուրի հրապարակում
- Ոստիկանները բերման ենթարկեցին «գունագեղ» տոնակատարության դեմ բողոքի դուրս եկած քաղաքացուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան