Մոտ 100 մարդ է պայքարում «Արևիկ»-ում շարունակվող հրդեհի դեմ
Սեպտեմբերի 18-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում վերսկսած հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 86 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։ Հայտնում են ԱԻ նախարարությունից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 13։34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Արևիկ» ազգային պարկի տարածքում նկատվել է ծուխ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։
Մթության և ճանապարհի դժվարանցանելիության պատճառով ընթացքը ժամանակավորապես դադարեցվել է․ «Արևիկ» ազգային պարկի 5 աշխատակից տեղում իրականացրել է հերթապահություն։
Սեպտեմբերի 15-ից մինչ այսօր չի հաջողվում մարել հրդեհը։
Հարակից հրապարակումներ`
- Հրդեհ «Արևիկ» ազգային պարկի տարածքում
- «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհի մարմանը մասնակցում է մոտ 7 տասնյակ մարդ