«Հրապարակ». Նախկին ընդդիմադիրն անցել է իշխանության շարքե՞րը
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ն Արտաշատի շրջանում դիտարկում է Կառլեն Մկրտչյանի՝ կուսակցության տարածքային կառույցի ղեկավարի թեկնածությունը: Նա «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության ղեկավարի ԺՊ-ն է։
Մասիսում տատանվում են 2 թեկնածուի միջև՝ կուսակցականներ Ժորա Զուրաբյանի և Տիգրան Պարսիլյանի, իսկ Արարատում դեռ փնտրտուքի մեջ են։ Սկզբում մարզպետ Ռազմիկ Թևոնյանին են դիտարկել, չի բացառվում, սակայն, որ խոշոր հարկատուներից Գուրգեն Նիկողոսյանի՝ «Արմաշի ալյուրի» սեփականատիրոջ փեսային առաջադրեն։
Ուշագրավ է, որ գործարարն ընտրություններում աջակցում էր Ռոբերտ Քոչարյանին, ՀՓՇ միտինգներին մարդ էր ուղարկում, սակայն, հավանաբար, հիմա «խելոքացել» է և դարձել իշխանության սրտի գործարարը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան