«Ադրբեջանցիների թիրախում երեխաներն են»
Կապան-Գորիս ճանապարհին այս անգամ ադրբեջանցի զինվորականների թիրախում են հայտնվել արցախցի երեխաները: Այս դեպքում՝ խնդիրը ոչ թե մեքենայի համարանիշներն են եղել, այլ մեքենայի վրա պատկերված Արցախի դրոշը:
Երեկվանից շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորականը վնասում մեքենան՝ քերելով դրոշի պատկերը:
Արցախի Հանրային հեռուստանընկերության պատրաստած ռեպորտաժը պատմում է, որ Արցախի պատանի ֆուտբոլիստների ավտոբուսի քերված դրոշը փոխարինվել է նորով, իսկ երեխաները պատրաստվում են հաջորդ խաղին։
Հարակից հրապարակումներ`
- Արցախցի նախարար. «Լեռնային Արցախ» թիմին տեղափոխող ավտոբուսի հետ կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է
- «Տղաները հաղթել էին խաղում ու հաղթանակով տուն՝ Արցախ էին վերադառնում»
- Արման Թաթոյան. Որոտանում ադրբեջանցիների պահվածքը երեխաներին բացահայտ ահաբեկելու նպատակ ունի