Թալիբների և Աֆղանստանի դիմադրության ուժերի միջև բանակցությունները կանցկացվեն Դուշանբեում
Աֆղանստանի դիմադրության ուժերի և «Թալիբանի» միջև բանակցություններ կանցկացվեն Դուշանբեում՝ Տաջիկստանի և Պակիստանի միջնորդությամբ: Այս մասին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ասել է Պակիստանի վարչապետ Իմրան Խանի հետ բանակցություններից հետո: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է պետության ղեկավարի կայքը:
«Փանջշիր նահանգում Հակամարտության և լարվածության վաղ վերացումը՝ հրադադար հայտարարելով, ճանապարհներ բացելով և տարածաշրջանի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելով, այսօր ամենակարևոր խնդիրներից է: Տաջիկստանն ու Պակիստանը պայմանավորվել են ջանք գործադրել այդ նպատակներին հասնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Օգոստոսին, երկրից ամերիկյան զորախմբի դուրսբերման ֆոնին, թալիբները գրավել են երկրի բոլոր խոշոր քաղաքներն ու սահմանային անցակետերը: Այնուամենայնիվ, Փանջշիր նահանգը դեռ մնում է անառիկ: Աֆղանստանի աշխարհազորայինների առաջնորդ Ահմադ Մասուդի հետ անհաջող բանակցությունների մասին լուրից հետո ավելի քան երկու շաբաթ թալիբները անարդյունք փորձում են գրոհել տարածաշրջանը:
Աֆղանական Tolo News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այժմ Աֆղանստանի Փանջշիր նահանգ տանող ճանապարհները վերաբացվել են, իսկ հեռահաղորդակցության ծառայությունները վերսկսված:
Հարակից հրապարակումներ`
- Թալիբները որոշել են մարդասիրական օգնություն ուղարկել Փանջշիր
- Իրավիճակն Աֆղանստանում սպառնում է ապակայունացմամբ. Տոկաև
- Արևմուտքը Աֆղանստանում չի հասել բոլոր նպատակներին, որոնք իր առաջ դրել էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո. Անգելա Մերկել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները