Այսօր ջրի մոնիթորինգի համաշխարհային օրն է
Ամեն տարի սեպտեմբերի 18-ին, 2003 թվականից ի վեր, նշվում է ջրի մոնիթորինգի համաշխարհային օրը կամ ջրի որակի մոնիտորինգի համաշխարհային օրը։ Այս մասին գրում է «Clend.ru»-ն։
Մաքուր ջրի ամերիկյան հիմնադրամի նախաձեռնած այս բնապահպանական տոնը այժմ դարձել է տեղեկատվական և կրթական ծրագիր, որն ուղղված է մոլորակի ջրային ռեսուրսների խնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացմանը և աղտոտումից պաշտպանելուն:
Ծրագիրը հնարավորություն է տալիս մարդկանց ինքնուրույն իրականացնել տեղական ջրային մարմինների վիճակի հիմնական մոնիտորինգը և աջակցություն է ստանում ջրային միջավայրի ֆեդերացիայի և ջրերի միջազգային ասոցիացիայի կողմից:
Ի սկզբանե ջրի մոնիթորինգի համաշխարհային օրը նախատեսվում էր նշել հոկտեմբերի 18-ին՝ ի պատիվ ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1972 թվականին հենց այդ օրը «Մաքուր ջրի ակտի» ընդունման։ Այս փաստաթուղթը նվիրված է ջրային ազգային ռեսուրսների վերականգնման և պաշտպանության հարցերին։ Սակայն ժամանակի ընթացքում տոնը հայտնի է դարձել և սկսել է անցկացվել նաև այլ երկրներում:
Այդ իսկ պատճառով, 2007 թվականից ամսաթիվը հետաձգվել է մեկ ամիս շուտ, որպեսզի հեշտացվի այն երկրների մասնակցությունը, որոնց տարածքում ջրամբարներում ջուրն արդեն սառչում է տարվա այս եղանակին:
Այս օրվա ավանդական միջոցառումը մոլորակի տարբեր ջրամբարներում ջրի փորձանմուշներ վերցնելն է՝ մարդկանց և կենդանի օրգանիզմների կյանքի համար դրա որակն ու անվտանգությունը գնահատելու համար: Ցանկացողներին առաջարկվում է տեղական գետերում, լճերում և այլ աղբյուրներում ջրի որակի որոշման մի շարք պարզ թեստեր անցկացնել, իսկ արդյունքները հրապարակել ջրի որակի մոնիթորինգի համաշխարհային օրվա կայքում:
Թեստային շրջանը կմեկնարկի մարտի 22-ին Ջրի համաշխարհային օրը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները