18.09.2021. Կորոնավիրուսով 18 հիվանդ է մահացել
Երեկ կատարվել է 7018 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1011 նոր դեպք:
«Ունենք 569 առողջացած, 16 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1187 է»,- հայտնում են առողջապահության նախարարությունից։
Սեպտեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 253 093 դեպք, որոնցից 235 599-ն` առողջացած, 5117-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 190 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 646 018 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 17.09.2021. Կորոնավիրուսով 28 հիվանդ է մահացել
- 16.09.2021. Կորոնովիրուսով 21 հիվանդ է մահացել
- 15.09.2021.Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 756 նոր դեպք, 22-ը մահվան ելքով
- 14.09.2021. Կորոնավիրուսի 657 նոր դեպք է գրանցվել, 21 հիվանդ մահացել է