ԿԸՀ-ն Գորիսում մերժել է Կոմկուսի գրանցումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Գորիսում մերժել է Կոմունսիտական կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ հանձնաժողովից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Սյունիքի Գորիս համայնքում կայանալիք ավագանու ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել քաղաքական չորս ուժ։
Ընտրություններին առաջադրվել է նաև գործող քաղաքապետ, այժմ անազատության մեջ պահվող Առուշ Առուշանյանի ղեկավարած դաշինքը։ Բացի այդ, ԿԸՀ առաջադրման համար ընտրացուցակներ են ներկայացրել իշխող քաղաքական ուժը, Կոմունիստական կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը։
Հոկտեմբերի 17-ին համամասնական կարգով ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ, Դիլիջան, Գյումրի համայնքներում։ Թեկնածուների առաջադրումը մեկնարկել էր սեպտեմբերի 2-ին, ավարտվել է սեպտեմբերի 12-ին։ Կուսակցությունների ու դրանց դաշինքների ընտրական ցուցակների գրանցումն ավարտվեց սեպտեմբերի 17-ին։
Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Քվեաթերթիկները կտպագրվեն հոկտեմբերի 7-14-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան