Ren.tv. Փաշինյանը Դուշանբեում խախտել է արարողակարգը
Նիկոլ Փաշինյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում, որտեղ անցկացվում էր ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը, խախտել է սահմանված արարողակարգը։
Այս մասին գրում է «Ռեն ԹիՎի»-ն ու մանրամասնում, որ նրա ավտոշարասյունն առաջինն է եկել միջոցառման վայր։ Չնայած առաջինը պետք է ժամաներ ՀԱՊԿ քարտուղարը։ Դրանից հետո կես ժամ ընդմիջում է եղել։ Նույնսիկ պատվո պահակախումբն է հոգնել։
Աղբյուրը գրում է, որ Փաշինյանը լուսանկարվելիս էլ մյուսներից առանձին է կանգնել։ Իսկ երբ այն ավարտվել է, փորձել է գործընկերների հետ խոսել, սակայն անհաջող։