Պելեն կրկին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք
Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պելեն կրկին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Լուրը հայտնում է ESPN Brasil-ը:
Ֆուտբոլիստը կլինիկա էր ընդունվել օգոստոսի 30-ին, իսկ սեպտեմբերի 6-ին նրան վիրահատել էին՝ հեռացնելով հաստ աղիքի ուռուցքը: Սեպտեմբերի 13-ին Պելեն տեղափոխվել է սովորական հիվանդասենյակ, բայց մեկ օր անց նա կրկին վերակենդանացման բաժանմունքում էր:
Հայտնում են, որ Պելեն ունեցել է ռեֆլյուքս:
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) ֆուտբոլային հանձնաժողովի գնահատմամբ՝ Պելեն 20-րդ դարի լավագույն խաղացողն է: Իր կարիերայի ընթացքում բրազիլացին 1363 խաղում դարձել է 1289 գոլի հեղինակ:
Բրազիլիայի հավաքականի կազմում նա դարձել է աշխարհի եռակի չեմպիոն: Հանդես գալով «Սանթոսում»՝ Պելեն վեց անգամ դարձել է Բրազիլիայի չեմպիոն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան