Ցուկերբերգի դպրոցում սովորելու համար պետք է երեխաներին հերթագրել մինչև նրանց ծնվելը
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր և ստեղծող Մարկ Ցուկերբերգը կնոջ հետ անվճար տարրական դպրոց է բացում: Այս մասին նա գրել է Ֆեյսբուքյան իր էջում: Երեխաներին դպրոցում սովորելու համար պետք է հերթագրել մինչև նրանց ծնվելը: Պարապմունքները սկսելու են 3 տարեկանից: Երեխաներին բժշկական ծառայություն կտրամադրվի մինչև դպրոցն ավարտելը՝ 12 տարեկանը:
«Ես այնքան հպարտ եմ, որ կինս ստեղծում է նոր տեսակի դպրոց, որը միավորում է կրթությունն ու առողջապահությունը»,-նշել է նա:
I'm so proud of Priscilla for starting The Primary School -- a new kind of school that brings education and healthcare...
Posted by Mark Zuckerberg on Thursday, 22 October 2015
Առաջին աշակերտները կլինեն անապահով ընտանիքների երեխաները: Նրանց ընտանիքների անդամների համար ևս կապահովվեն բժշկական ծառայությունների անվճար տրամադրում:
«Առողջությունն ու կրթությունը սերտորեն կապված են միմյանց հետ: Եթե երեխաները հիվանդանում են, նրանց համար դժվար է սովորելը: Ամբողջ աշխարհում շատ երեխաներ ու ուսուցիչներ ամեն օր բախվում են վատառողջ լինելու հետևանքներին»,-գրել է Ցուկերբերգը, ավելացնելով, որ դպրոցը կսկսի գործել 2016-ի օգոստոսից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում