Արցախցի նախարար. «Լեռնային Արցախ» թիմին տեղափոխող ավտոբուսի հետ կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է
Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն այսօր հանդիպել է «Լեռնային Արցախ» ֆուտբոլի մանկապատանեկան թիմի հետ։
««Լեռնային Արցախ» մանկապատանեկան թիմին տեղափոխող ավտոբուսի հետ կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է։ Սա Բեսլանի սարսափը վերապրելու և զգալու առիթ դարձավ։ Իսկ Արցախի տարբերանշանը քերելը կարծրացող հայատյացության ևս մի ապացույց է։ Սպորտը քաղաքականացման ենթակա չէ, ահաբեկման՝ առավել ևս։
Մեր մարզիկները չեն տրվել թուրք ահաբեկչի սադրանքին։ Նրանք կշարունակեն սպորտով նվաճել բարու, հաղթանակի, ուժի, ինքնահաղթահարման սահմանները։
Ի դեպ, թիմը 2020_2021 թվականների ՀՀ պատանիների ֆուտբոլի առաջնության չեմպիոն է, իսկ Գերմանիայի Լայպցիգ քաղաքի 16 երկրների ֆուտբոլի պատանիների մրցույթում այս տարի նվաճել են երկրորդ տեղը։
Ո’չ ահաբեկչությանը»։
Հարակից հրապարակումներ`
- «Տղաները հաղթել էին խաղում ու հաղթանակով տուն՝ Արցախ էին վերադառնում»
- Արման Թաթոյան. Որոտանում ադրբեջանցիների պահվածքը երեխաներին բացահայտ ահաբեկելու նպատակ ունի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա