Ոստիկանները բերման ենթարկեցին «գունագեղ» տոնակատարության դեմ բողոքի դուրս եկած քաղաքացուն
Երևանի կենտրոնում՝ Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ այս պահին իրականացվում է բողոքի ակցիա ընդդեմ սեպտեմբերի 21-ին տեղի ունենալիք գունագեղ տոնակատարության։
Շարլ Ազնավուրի հրապարակ են բերվել բազմաթիվ ոստիկաններ, նաև կարմիր բերետավորներ, որոնք արդեն մի քաղաքացու բերման ենթարկեցին։ Սա առաջացրեց ակցիայի մասնակիցների զայրույթը։
«Ախր մենք ինչքան շատ հաշմանդամ ունենք, ինչի՞ եք կոտրում նրա ձեռքերը։ Ախր նա ոչ մի բան չարեց։ Ո՞նց կարելի է»,- իրար ընդհատելով՝ ասում էին ակցիայի մասնակից կանայք։
Ոստիկանության ներկայացուցիչն ասաց՝ բերման ենթարկված քաղաքացին իրեն անձնական վիրավորաննք է հասցրել։
Նախատեսվում է, որ ակցիայի մասնակիցները երթով կշարժվեն մի քանի մետր այն կողմ գտնվող Հանրապետության հրապարակ։
Ակցիայի մասնակիցների թվում է նաև պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Նա հայտարարեց՝ ոստիկաններն իրենց ասել են, թույլ չեն տալու հասնել հրապարակ։
«Ես անելու եմ այն, ինչ համարում եմ ճիշտ։ Նրանք կատարելու են այն, ինչ հրաման են ստացել»,-ասաց Գրիգորյանը։
Բողոքի ակցիան՝ 168.аm-ի ուղիղ հեռարձակմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան